Հոլիվուդյան նշանավոր դերասան Անտոնիո Բանդերասը կխաղա իսպանացի հռչակավոր նկարիչ Պաբլո Պիկասսոյի դերը հայտնի ռեժիսոր Կառլոս Սաուրայի «33 օր» ֆիլմում: Ֆիլմն այն մասին է՝ ինչպես է հայտնի նկարիչն աշխատել «Գերնիկա» կտավի վրա, որը նկարվել է 1937–ին, և որի հիմնական թեման իսպանական Գերնիկա քաղաքի ռմբակոծումն է: Կտավը ստեղծվել է հենց 33 օրում։ Լարված աշխատանքն օգնել է նկարչին հաղթահարել անձնական ճգնաժամը:
Ֆիլմի բյուջեն կկազմի մոտ 8 մլն դոլար: Ենթադրվում է, որ ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2012թ. ամռանը Փարիզում և Գերնիկայում:
Ուշագրավ է, որ ապագայում Բանդերասը մտադիր է մարմնավորել ևս մեկ իսպանացի նկարչի՝ Սալվադոր Դալիին: «Նկարչական» այդ ֆիլմի նկարահանումներով մտադիր է զբաղվել Սայմոն Ուեսթը:
Անտոնիո Բանդերասը՝ Պաբլո Պիկասսո